Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը դեմ է ՀԳՀԾ-ի վերաբերյալ նոր բանակցությանը
https://parstoday.ir/hy/news/world-i69970-Ֆրանսիայի_ԱԳ_նախարարությունը_դեմ_է_ՀԳՀԾ_ի_վերաբերյալ_նոր_բանակցությանը
Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը հայտարարեց, որ ՀԳՀԾ-ի վերաբերյալ նոր բանակցությունը չի համապատասխանում Փարիզի ցանկությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 17, 2017 03:05 Asia/Tehran
  • Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը դեմ է ՀԳՀԾ-ի վերաբերյալ նոր բանակցությանը

Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը հայտարարեց, որ ՀԳՀԾ-ի վերաբերյալ նոր բանակցությունը չի համապատասխանում Փարիզի ցանկությանը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն` Ֆրանսիայի ԱԳ նախարարության չորեքշաբթի օրը հրապարակված հաղորդագրության մեջ անդրադարձ է արված ՀԳՀԾ-ն կրկին բանակցության թեմա դարձնելու շուրջ ամերիկացիների դիրքորոշումներին և ասված է. «Ֆրանսիան չի ցանկանում, որ կրկին բանակցություններ տեղի ունենան, այլ պահանջում է ՀԳՀԾ-ի մանրակրկիտ գործադրումը»:

«Իրանի միջուկային համաձայնությունը վավերացվել է միջազգային հանրության կողմից և արդեն երկար ժամանակ  բոլոր կողմերը գործադրում են այն»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է. «2016 թվականի հունվարից Իրանի միջուկային համաձայնության գործադրումը հաջողությամբ իրականացվում է և Ֆրանսիան անցած տարվա հունվարից ի վեր շարունակ ընդգծել է դրա մանրակրկիտ գործադրման անհրաժեշտությունը»:

ՀԳՀԾ-ն գործադրման հանձնվելուց հետո ԱՄՆ-ն շարունակ ոտնահարել է Իրանի հետ միջուկային համաձայնությունը: ԱՄՆ-ն Իրանի դեմ կրկին շրջափակումներ գործադրելով նպատակ ունի թուլացնել ՀԳՀԾ-ն: