ԱՄՆ-ից անկախանալու Կալիֆորնիա նահանգի ծրագիրը
https://parstoday.ir/hy/news/world-i70076-ԱՄՆ_ից_անկախանալու_Կալիֆորնիա_նահանգի_ծրագիրը
Կալիֆորնիա նահանգի մի խումբ բնակիչներ նոր նախագիծ են ներկայացրել` ԱՄՆ-ի Դաշնային կառավարությունից անկախանալու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 18, 2017 12:44 Asia/Tehran
  • ԱՄՆ-ից անկախանալու Կալիֆորնիա  նահանգի ծրագիրը

Կալիֆորնիա նահանգի մի խումբ բնակիչներ նոր նախագիծ են ներկայացրել` ԱՄՆ-ի Դաշնային կառավարությունից անկախանալու համար:

Ըստ «Ֆրանս պրես» գործակալության հաղորդման, այս օրերին, երբ ԱՄՆ-ը դիմագրավում է իր քաղաքական ճգնաժամերից մեկը, Կալիֆորնիա նահանգի մի խումբ բնակիչներ նախագիծ են ներկայացրել ՝ Դաշնային կառավարությունից անկախանալու համար:

ԱՄՆ-ից Կալիֆորնիայի անկախության մասին հանրաքվեի նոր նախագծում , ներկայացվել են Calexit»-ը  (California (Կալիֆորնիա) և Exit (ելք) բառերի համակցություն) և բարեփոխումների համար հիմնադիր խորհրդի ձևավորումը:

Նախագծում նշված է.«ԱՄՆ Դաշնային կառավարության և Կալիֆորնիա նահանգի միջև ներկա հարաբերությունները խոչընդոտում են այդ և մյուս նահանգների ինքնորոշման իրավունքները, ուստի անհրաժեշտ է վերանայել այդ հարաբերությունները:

Նախագծի կողմնակիցները հուսով են, որ ավելի վաղ ներկայացրած երկու նախագծերի նման, այս մեկը ևս քվեարկության է դրվելու  2018 թվականին:

40 միլիոն բնակչությամբ Կալիֆորնիան ԱՄՆ-ի ամենահարուստ նահանգներից է: Այն հանդիսանում է ԱՄՆ-ի արդյունաբերության  և համակարգչային ու կիբեր ընկերությունների կենտրոնը: