Շուլցը մտադիր է ընդդիմադիր Zaman թերթի գրավումը քննարկել ԵՄ-Թուրքիա գագաթաժողովում
Մարտ 06, 2016 12:00 Asia/Tehran
Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է, որ ընդդիմադիր Zaman պարբերականի դեմ թուրքական իշխանությունների ուժային գործողությունները քննարկվելու են ԵՄ-Թուրքիա գագաթաժողովի ընթացքում, որն անցկացվելու է մարտի 7-ին Բրյուսելում:
Այս մասին նա գրել է իր Twitter-ում:
«Zaman պարբերականի գրավումը եւս մեկ հարված է Թուրքիայում մամուլի ազատությանը: Մտադիր եմ այդ հարցը բարձրացնել երկուշաբթի»,- գրել է նա:
Ըստ Gazeta-ի, Եվրախորհրդարանի ղեկավարն իր գրառման մեջ հիշատակել է նաեւ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին, որը պետք է ծանուցում ստանա Շուլցի գրառման մասին:
Պիտակ