Շուլցը մտադիր է ընդդիմադիր Zaman թերթի գրավումը քննարկել ԵՄ-Թուրքիա գագաթաժողովում
https://parstoday.ir/hy/news/world-i7009-Շուլցը_մտադիր_է_ընդդիմադիր_zaman_թերթի_գրավումը_քննարկել_ԵՄ_Թուրքիա_գագաթաժողովում
Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է, որ ընդդիմադիր Zaman պարբերականի դեմ թուրքական իշխանությունների ուժային գործողությունները քննարկվելու են ԵՄ-Թուրքիա գագաթաժողովի ընթացքում, որն անցկացվելու է մարտի 7-ին Բրյուսելում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 06, 2016 12:00 Asia/Tehran
  • Շուլցը մտադիր է ընդդիմադիր Zaman թերթի գրավումը քննարկել ԵՄ-Թուրքիա գագաթաժողովում

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է, որ ընդդիմադիր Zaman պարբերականի դեմ թուրքական իշխանությունների ուժային գործողությունները քննարկվելու են ԵՄ-Թուրքիա գագաթաժողովի ընթացքում, որն անցկացվելու է մարտի 7-ին Բրյուսելում:

Այս մասին նա գրել է իր Twitter-ում:

«Zaman պարբերականի գրավումը եւս մեկ հարված է Թուրքիայում մամուլի ազատությանը: Մտադիր եմ այդ հարցը բարձրացնել երկուշաբթի»,- գրել է նա:

Ըստ Gazeta-ի, Եվրախորհրդարանի ղեկավարն իր գրառման մեջ հիշատակել է նաեւ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին, որը պետք է ծանուցում ստանա Շուլցի գրառման մասին: