Ռուսաստան. Աֆղանստանում թմրանյութերի դեմ պայքարից ԱՄՆ-ի հրաժարումը կասկածելի է
https://parstoday.ir/hy/news/world-i70212-Ռուսաստան._Աֆղանստանում_թմրանյութերի_դեմ_պայքարից_ԱՄՆ_ի_հրաժարումը_կասկածելի_է
Ռուսաստանի կառավարությունը կասկածելի ու զարմանալի է համարել Աֆղանստանում թմրանյութերի դեմ պայքարից ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հրաժարվելը, հաշվի առնելով այդ նյութերի արտադրությունը, ցանքն ու ապօրինի վաճառքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 20, 2017 03:05 Asia/Tehran
  • Ռուսաստան. Աֆղանստանում թմրանյութերի դեմ պայքարից ԱՄՆ-ի հրաժարումը կասկածելի է

Ռուսաստանի կառավարությունը կասկածելի ու զարմանալի է համարել Աֆղանստանում թմրանյութերի դեմ պայքարից ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հրաժարվելը, հաշվի առնելով այդ նյութերի արտադրությունը, ցանքն ու ապօրինի վաճառքը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` Ռուսաստանի ԱԳ նախարարությունը շաբաթ օրը մի հաղորդագրություն հրապարակելով ցավ է հայտնել Աֆղանստանում թմրանյութերի արտադրության ու մաքսանենգության ծավալների աճի կապակցությամբ: Նախարարությունը հայտարարել է. «Աֆղանստանում թմրանյութերի արտադրության ու ապօրինի վաճառքի դեմ պայքարից ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի զորայինների հրաժարվելը, չնայած այդ երկրում արևմտյան զորայինների մեծաթիվ ներկայությանը,  զարմանալի ու կասկածելի է համարվում»:

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հիմք ընդունելով ՄԱԿ-ի վիճակագրական տվյալները նշել է. «Աֆղանստանում զինված անօրինական խմբերի եկամտի կեսը, որը 400 միլիոն դոլար է գնահատվում, գոյանում է թմրանյութերի մաքսանենգումից»:

Ռուսաստանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ ընդգծվել է Աֆղանստանում թմրանյութերի դեմ պայքարի համար ԱՄՆ-ի կողմից հստակ ռազմավարություն մշակվելու անհրաժեշտությունը:

ՆԱՏՕ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն ավելի վաղ անդրադառնալով Աֆղանստանում այս կազմակերպության գործողության ձախողմանն, ասել էր. «Աֆղանստանում թալիբների վերահսկողության գտնվող տարածքները, ինչպես նաև խաշխաշի ցանքի ու թմրանյութերի մաքսանենգման  ծավալներն աճում են»: