Լոնդոնին մտահոգում է Սիրիայից և Իրաքից ահաբեկիչների Բրիտանիա վերադարձը
Բրիտանիայի ներքին գործերի նախարարության անվտանգության հարցերի տեղակալը զգուշացրել է, որ Իրաքում և Սիրիայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման պարտությամբ, մեծանալու է Բրիտանիայում ահաբեկչական սպառնալիքի գործակիցը:
«Evening Standard» օրաթերթի գրությամբ, Բեն Վալասն ասել է .-«ԻԼԻՊ-ի ահաբեկիչները զրկվել են Մոսուլում իրենց դիրքից և նահանջում են Սիրիայի Ռագգայից: Դա կարող է ԻԼԻՊ-ի բրիտանացի անդամներին հարկադրել երկիր վերադառնալ ՝ մեծացնելու երկրի անապահովության գործակիցը»:
2011-2016 թթ-ին 120 երկրի ավելի քան 42 հազար ահաբեկիչներ Իրաքում և Սիրիայում ԻԼԻՊ-ի շարքերը համալրելու համար, այդ երկրներ են մեկնել, որոնցից 5000-ը եղել են եվրոպացիներ:
ԵՄ-ի տվյալների համաձայն, ահաբեկիչների 15-ից 20 տոկոսը սպանվել է , 30-35 տոկոսն իրենց երկրներ են վերադարձել, իսկ նրանց 50 տոկոսը շարունակում է մնալ Իրաքում և Սիրիայում: