Քեմերոնը մտադիր է Լիտվինենկոյի գործը քննարկել Պուտինի հետ. Daily Mail
https://parstoday.ir/hy/news/world-i703-Քեմերոնը_մտադիր_է_Լիտվինենկոյի_գործը_քննարկել_Պուտինի_հետ._daily_mail
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնն առաջ ին իսկ հնարավորության դեպքում մտադիր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության նախկին սպա Ալեքսանդր Լիտվինենկոյի մահվան գործով դատաքննության արդյունքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Արմեմպրեսը, հայտնել է Մ եծ Բրիտանիայի ՆԳ նախարար Թերեզա Մեյը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 22, 2016 08:15 Asia/Tehran
  • Քեմերոնը մտադիր է Լիտվինենկոյի գործը քննարկել Պուտինի հետ. Daily Mail

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնն առաջ ին իսկ հնարավորության դեպքում մտադիր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության նախկին սպա Ալեքսանդր Լիտվինենկոյի մահվան գործով դատաքննության արդյունքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Արմեմպրեսը, հայտնել է Մ եծ Բրիտանիայի ՆԳ նախարար Թերեզա Մեյը:

Քեմերոնը այդ հարցը կարծարծի Պուտինի հետ «առաջին իսկ հնարավորության դեպքում»,- նախարարի խոսքը մեջբերել է Daily Mail թերթը:

Լիտվինենկոյի մահվան գործով բաց հետաքննության նախագահ Ռոբերտ Օուենը հունվարի 21-ին ներկայացրել է զեկույց, որում ԱԴԾ-ի նախկին աշխատակցի մահվան համար պատասխանատվությունը դրել է ռուսական պետության վրա:

Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը որակել են ֆարս, զեկույցը՝ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված, իսկ բրիտանական հետաքննության գործընթացը՝ ոչ թափանցիկ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

orer.am

23/1/2016