Բողոքի ցույցեր Արիզոնայում, ուղղված նախագահ Թրամփի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i70482-Բողոքի_ցույցեր_Արիզոնայում_ուղղված_նախագահ_Թրամփի_դեմ
ԱՄՆ նախագահի մի խումբ ընդդիմադիրներ բողոքի ցույցեր են կազմակերպել Դոնալդ Թրամփի Արիզոնա կատարած այցի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 23, 2017 07:36 Asia/Tehran
  • Բողոքի ցույցեր Արիզոնայում, ուղղված նախագահ Թրամփի դեմ

ԱՄՆ նախագահի մի խումբ ընդդիմադիրներ բողոքի ցույցեր են կազմակերպել Դոնալդ Թրամփի Արիզոնա կատարած այցի դեմ:

NPR ռադիոյի հաղորդմամբ, երեքշաբթի երեկոյան ցուցարարները բողոքել են Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաք ԱՄՆ նախագահի կատարած այցի դեմ: Հանրահավաքը կայացել է այն վայրի մոտ, որտեղ ելույթ է ունեցել նախագահը:

Անվտանգության խիստ միջոցառումների և ոստիկանության հսկողության ներքո իրականացված հավաքի ժամանակ, բախումներ են տեղի ունեցել նախագահի կողմնակիցների և ընդդիմադիրների միջև:

Ֆինիքսում տեղի ունեցած բախումների մասին մանրամասներ դեռևս չեն հաղորդվել:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տեղակալ Մայք Փենսը երեքշաբթի երեկոյան այցելել են Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաք: