Աֆղանստանի նախագահը խոստացել է թաղել ԻՊ խմբավորումը
https://parstoday.ir/hy/news/world-i7066-Աֆղանստանի_նախագահը_խոստացել_է_թաղել_ԻՊ_խմբավորումը
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել է, որ իր երկիրը գերեզման կդառնա «Իսլամական պետության» համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 06, 2016 17:04 Asia/Tehran
  • Աֆղանստանի նախագահը խոստացել է թաղել ԻՊ խմբավորումը

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել է, որ իր երկիրը գերեզման կդառնա «Իսլամական պետության» համար:

Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:

Ելույթ ունենալով խորհրդարանի բաց նիստում՝ Ղանին ասել է, որ աֆղանական զինված ուժերն ԻՊ-ի կողմնակիցներին դուրս են մղել Պակիստանի հետ սահմանակից Նանգանհար նահանգի շրջաններից:

Ավելի վաղ այդ նահանգի իշխանությունները հաղորդել էին երեքշաբաթյա ռազմական գործողության ավարտի մասին, որի ընթացքում Աչինում շուրջ 200 զինյալ է ոչնչացվել: