ԻԼԻՊ-ը Իտալիայում ահաբեկչական հարձակումներ իրականացնելու կոչ է հրապարակել
https://parstoday.ir/hy/news/world-i70704-ԻԼԻՊ_ը_Իտալիայում_ահաբեկչական_հարձակումներ_իրականացնելու_կոչ_է_հրապարակել
ԻԼԻՊ ահաբեկչական խումբն Իտալիայում ահաբեկչական գործողությունների իրականացման կոչ է հրապարակել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 26, 2017 03:05 Asia/Tehran
  • ԻԼԻՊ-ը Իտալիայում ահաբեկչական հարձակումներ իրականացնելու կոչ է հրապարակել

ԻԼԻՊ ահաբեկչական խումբն Իտալիայում ահաբեկչական գործողությունների իրականացման կոչ է հրապարակել:

«Ծայրահեղականության վերահսկում» կոչվող ինտերնետային կայքի հաղորդման համաձայն, ԻԼԻՊ-ի Թելեգրամի ալիքն Իտալիայում գտնվող իր անդամներին կոչ է արել անհատական կերպով և կամ դանակի ու ավտոմեքենայի օգնությամբ ահաբեկչական հարձակումներ իրականացնել:

Իտալերեն լեզվով հրապարակված ԻԼԻՊ-ի կոչում նկատվում է դանակն իր թիկունքում թաքցրած մի մարդու դեմքը, որի ֆոնին պատկերված է մի քաղաք:

Սպառնալիքի Վատիկանում աշխարհի կաթոլիկների առաջնորդ Ֆրանցիսկոս Պապի թիկնապահական խումբը հայտարարել է, որ պատրաստ է դիմակայելու ահաբեկչական ցանկացած հարձակման:

Պապի թիկնապահների խումբը կազմված է գույնզգույն համազգեստներով 110 շվեյցարացի զինվորներից, որոնց հետ ամեն օր լուսանկարվում են հազարավոր տուրիստներ:

Անցած շաբաթ Իսպանիայի Բարսելոնա քաղաքում 15 մարդկանց սպանվելու պատճառ դարձած ահաբեկչական հարձակումներից հետո ասվում է, թե Իտալիան ԻԼԻՊ-ի հարձակումների հաջորդ թիրախն է համարվում: