Իսրայելի ռեժիմն արդիական անօդաչու թռչող սարքեր է վաճառում Ադրբեջանին
Սիոնիստական ռեժիմը Ադրբեջանին զինում է արդիականանօդաչու թռչող սարքերով:
Ադրբեջանի «Ենի Մուսավաթ» օրաթերթը շաբաթ օրը հղում կատարելով սիոնիստական աղբյուրների գրել է. « Բաքվի դիմումից հետո, Սիոնիստական ռեժիմն իր համաձայնությունն է տվել Ադրբեջանին «Հերմես 900» տեսակի արդիականացված անօդաչու թռչող սարքերի վաճառքին»:
Ադրբեջանի բանակը 2016 թվականին «Հերմես 900» 15 թռչող անօդաչու սարքեր, իսկ 2006 թվականին «Հերմես 450» տեսակի 12 նման սարքեր է գնել:
«Այս սպառազինական առևտրական գործարքը վկայում է այն մասին, որ Ադրբեջանի ու Իսրայելի ռազմական հարաբերությունները խափանելու ուղղությամբ հայկական լոբբիի ջանքերը ձախողել են»,-հավելել է «Ենի Մուսավաթ»-ը:
Ադրբեջանի և Սիոնիստական ռեժիմի միջև ռազմական համագործակցությունն ընդլայնվում է այն դեպքում, երբ այդ հանրապետության ժողովուրդն ու քաղաքական խմբերը դեմ այդ համագործակցության: