Իսրայելի ռեժիմն արդիական անօդաչու թռչող սարքեր է վաճառում Ադրբեջանին
https://parstoday.ir/hy/news/world-i70800-Իսրայելի_ռեժիմն_արդիական_անօդաչու_թռչող_սարքեր_է_վաճառում_Ադրբեջանին
Սիոնիստական ռեժիմը Ադրբեջանին զինում է արդիականանօդաչու թռչող սարքերով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 27, 2017 01:03 Asia/Tehran
  • Իսրայելի ռեժիմն արդիական անօդաչու թռչող սարքեր է վաճառում Ադրբեջանին

Սիոնիստական ռեժիմը Ադրբեջանին զինում է արդիականանօդաչու թռչող սարքերով:

Ադրբեջանի «Ենի Մուսավաթ» օրաթերթը շաբաթ օրը հղում կատարելով սիոնիստական աղբյուրների գրել է. « Բաքվի դիմումից հետո, Սիոնիստական ռեժիմն իր համաձայնությունն է տվել Ադրբեջանին «Հերմես 900» տեսակի արդիականացված անօդաչու թռչող սարքերի վաճառքին»:

 Ադրբեջանի բանակը 2016 թվականին «Հերմես 900» 15 թռչող անօդաչու սարքեր, իսկ 2006 թվականին «Հերմես 450» տեսակի 12 նման սարքեր է գնել:

«Այս սպառազինական  առևտրական գործարքը վկայում է այն մասին, որ Ադրբեջանի ու Իսրայելի ռազմական հարաբերությունները խափանելու ուղղությամբ հայկական լոբբիի ջանքերը ձախողել են»,-հավելել է «Ենի Մուսավաթ»-ը:

Ադրբեջանի և Սիոնիստական ռեժիմի միջև ռազմական համագործակցությունն ընդլայնվում է այն դեպքում, երբ այդ հանրապետության ժողովուրդն ու քաղաքական խմբերը դեմ այդ համագործակցության: