Ցույցեր օկուպացված տարածքներում ՝ Նեթանյահուի կոռուպցիայի դեմ
Սիոնիստական ռեժիմի հարյուրավոր քաղաքացիներ շաբաթ երեկոյան հավաքվելով ռեժիմի դատախազի բնակարանի մոտ, դատապարտել են վարչապետ Բենիամին Նեթանյահուի կոռուպցիոն քայլերը:
«Սքայ նյուզ» կայքի հաղորդմամբ, ցուցարարները պահանջել են դատել վարչապետին ՝ կոռուպցիայի գործով: Ցույցերին հակազդել են ոստիկանական ուժերը:
Ավելի վաղ Իսրայելի ռեժիմի անվտանգության ուժերը ձերբակալել էին Նեթանյահուի դեմ ցույցերի կազմակերպիչներից երկուսին:
Ոստիկանությունը հետաքննություններ է սկսել Նեթանյահուի կոռուպցիայի գործով, սակայն ռեժիմի դատական մարմինը մինչ օրս ոչ մի քայլ չի ձեռնարկել այդ կապակցությամբ:
Երեք շաբաթ առաջ ևս, հազարավոր քաղաքացիներ , ռեժիմի կառավարության իրավական հարցերով խորհրդականի տան մոտ հավաքվելով, պահանջել էին արագացնել վարչապետի դեմ հետաքննության գործի ընթացքը:
Նեթանյահուն և նրա կինը մեղադրվում են կոռուպցիայի և կաշառք ստանալու մեջ: