ԱՄՆ-ի նավթարդյունաբերությունը տուժել է Հարվի փոթորկի հետևանքով
ԱՄՆ-ի Տեխաս նահանգում Հարվի փոթորիկը սպառնում է այդ երկրի բենզինի ու նավթի արդյունաբերությանը:
CNN լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Հարվի փոթորկի հետևանքով փակվել են Մեքսիկական ծոցի նավթային հարթակներն ու բենզինի մշակման օբյեկտները:
Հաղորդման համաձայն՝ փոթորկից տուժած տարածքները նավթի արտադրման գլխավոր կենտրոններն են համարվում և այդ երկրում նավթի զտման ու մշակման օբյեկտների 30 տոկոսը Հարվի փոթորկի ճանապարհին է գտնվում:
Փորձագետների համոզմամբ՝ մեկ բարել բենզինի գինը կարող է 25 ցենտով ավելանալ, իսկ հորերի ու նավթային հարթակների կրած վնասն ու ավերածությունը ծանր լինելու դեպքում, կպահպանվի այդ գնաճը:
Ժամում 209 կմ արագությամբ Հարվի փոթորիկը Տեխաս է հասել ուրբաթ երեկոյան և մինչ այս պահը հայտարարվել է, որ կան երկու զոհեր և տասնյակ հազարավոր անօթևաններ ու անհետ կորածներ:
Փոթորկի հետևանքով հորդառատ տեղումները սպառնում են մոտ 12 միլիոն ամերիկացու կյանքը: