Ճապոնիան Հյուսիսային Կորեային մեղադրել է սադրանքների մեջ
https://parstoday.ir/hy/news/world-i7093-Ճապոնիան_Հյուսիսային_Կորեային_մեղադրել_է_սադրանքների_մեջ
Հյուսիսային Կորեայի գործողություններն ու հայտարարություններն ի պատասխան ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի համատեղ զորավարժություններին, սադրանք են ու անընդունելի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2016 06:11 Asia/Tehran
  • Ճապոնիան Հյուսիսային Կորեային մեղադրել է սադրանքների մեջ

Հյուսիսային Կորեայի գործողություններն ու հայտարարություններն ի պատասխան ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի համատեղ զորավարժություններին, սադրանք են ու անընդունելի:

Այս մասին հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան:

«ՌԻԱ նովոստիի» փոխանցմամբ, երկուշաբթի ԿԺԴՀ պաշտպանության կոմիտեն, որը գլխավորում է այդ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը, հայտարարել է, որ Փհենյանը պատրաստ է իր անվտանգության համար կանխարգելիչ հարված հասցնել ԱՄՆ-ին եւ Հարավային Կորեային՝ ամերիկա-կորեական զորավարժությունների ժամանակ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն եւ Հարավային Կորեան խոշոր վարժանքներ են իրականացնում: