Համաշխարհային բանկ. Առողջ ջրի համար 150 միլիարդ դոլար ներդրում է հարկավոր
Համաշխարհային բանկի զեկույցի համաձայն, աշխարհի ժողովուրդներին առողջ ջրով ապահովելու համար տարեկան 150 միլիարդ դոլար ներդրում է հարկավոր:
«Ռոյտերզ»-ի հաղորդման համաձայն, Համաշխարհային բանկը երկուշաբթի օրը մի զեկույց հրապարակելով հայտարարեց, որ աշխարհի երկրները տարեկան 150 միլիարդ դոլար պիտի հատկացնեն ջրի զտմանը, հիվանդությունների ու երեխաների մահացության կրճատմանը, ինչպես նաև տնտեսական աճին:
Համաշխարհային բանկն իր զեկույցում անշել է, որ խոցելի տարածքներին ծառայություններ մատուցելու համար, ներդրման բնագավառում համադրման կարիք է զգացվում:
«Աշխարհում զտված ջրից զրկված բնակչության ավելի քան երեք չորրորդը բնակվում է գյուղական տարածքներում»,-ասված է Համաշխարհային բանկի զեկույցում:
Համաշխարհային բանկն այդ զեկույցում ազդարարել է, որ թույլ առողջապահության և անառողջ ջրի պատճառով առաջացաժ հիվանդություններն ու թերսնումը ճգնաժամային վիճակ են առաջացրել աշխարհում: