Թուրքիայի հետախուզական ծառայության բարձրաստիճան աշխատակիցը Գերմանիայից ապաստան է խնդրել
https://parstoday.ir/hy/news/world-i71111-Թուրքիայի_հետախուզական_ծառայության_բարձրաստիճան_աշխատակիցը_Գերմանիայից_ապաստան_է_խնդրել
Թուրքիայի ոստիկանության մի խումբ աշխատակիցներ և ազգային հետախուզական ծառայության բարձրաստիճան մեկ աշխատակից Գերմանիայից ապաստան է խնդրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Die Welt պարբերականը՝ հենվելով անվտանգության մարմիններում ունեցած անանուն աղբյուրի վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 31, 2017 08:50 Asia/Tehran
  • Թուրքիայի հետախուզական ծառայության բարձրաստիճան աշխատակիցը Գերմանիայից ապաստան է խնդրել

Թուրքիայի ոստիկանության մի խումբ աշխատակիցներ և ազգային հետախուզական ծառայության բարձրաստիճան մեկ աշխատակից Գերմանիայից ապաստան է խնդրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Die Welt պարբերականը՝ հենվելով անվտանգության մարմիններում ունեցած անանուն աղբյուրի վրա:

Պարբերականը նշել է, որ Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը հետևում է դիմողների անձնական տվյալների պաշտպանության սկզբունքին և չի պարզաբանել, թե ովքեր են նրանք: Die Welt-ը հայտնում է նաև, որ 2016 թվականի ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո Գերմանիայից ապաստան ստանալու դիմում է տվել Թուրքիայի ավելի քան 6700 քաղաքացի: Նրանց շարքում են նաև կարմիր անձնագիր ունեցող դիվանագետները և նրանց ընտանիքները: 

armlur.am