Անկարան Վաշինգտոնին մեղադրել է Էրդողանի անվտանգության աշխատակիցների նկատմամբ կանխակալ վերաբերմունքի համար
https://parstoday.ir/hy/news/world-i71118-Անկարան_Վաշինգտոնին_մեղադրել_է_Էրդողանի_անվտանգության_աշխատակիցների_նկատմամբ_կանխակալ_վերաբերմունքի_համար
Թուրքիայի իշխանությունները բողոքում են Վաշինգտոնի կողմից Թուրքիայի նախագահի անվտանգության աշխատակիցների վերաբերյալ մեղադրանքներ հնչեցնելու համար: Այս մասին գրում է «Ռոյթերզ» գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 31, 2017 12:38 Asia/Tehran
  • Անկարան Վաշինգտոնին մեղադրել է Էրդողանի անվտանգության աշխատակիցների նկատմամբ կանխակալ վերաբերմունքի համար

Թուրքիայի իշխանությունները բողոքում են Վաշինգտոնի կողմից Թուրքիայի նախագահի անվտանգության աշխատակիցների վերաբերյալ մեղադրանքներ հնչեցնելու համար: Այս մասին գրում է «Ռոյթերզ» գործակալությունը:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին՝ Էրդողանի ԱՄՆ կատարած այցի ժամանակ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց Թուրքիայի նախագահի անվտանգության աշխատակիցները ծեծել էին քուրդ, հայ ու այլ ազգությամբ ցուցարարներին:

Երեկ հրապարակված մեղադրական եզրակացության համաձայն, 19 մարդ, որից 15-ը անվտագության աշխատակիցներ են, մեղադրվում են ծեծկռտուքի համար:

«Մենք ամենավճռական կերպով բողոքում ենք կանխակալ մեղադրանքի համար: Մեր դիրքորոշումը մենք հայտնել ենք նաև Անկարայում ԱՄՆ դեսպանին»,-ըստ աղբյուրի, ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ հրապարակված տեսանյութերի համաձայն, Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր մեքենայում նստած անձամբ է հետևել իր աշխատակիցների գործողություններին: Պետդեպարտամենտը տեղի ունեցածի կապակցությամբ բողոք է հղել Թուրքիային: Վերջինս էլ ԱՄՆ-ին մեղադրել է անվտանգության համապատասխան գործողություններ չձեռնարկելու համար, ինչն էլ հանգեցրել է ծեծկռտուքին:

Panorama.am