Հետաձգվել է Թուրքիայի նախագահի այցը Ադրբեջան
Սեպտեմբեր 01, 2017 13:25 Asia/Tehran
Հետաձգվել է Թուրքիայի նախագահի այցը Ադրբեջան:
«Արան նյուզ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Բաքվում Թուրքիայի դեսպան Էրքան Ուզորալն ասել է.«Անհայտ ժամկետով հետաձգվում է սեպտեմբերի 10-ին և 11-ին, Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության գերագույն խորհրդի 6-րդ նիստին մասնակցելու նպատակով Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի այցը Բաքու»:
Թուրքիայի դեսպանը նշել է, որ սեպտեմբերի 6-ին, Բաքվում կայանալու է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը:
Պիտակ