Հետաձգվել է Թուրքիայի նախագահի այցը Ադրբեջան
https://parstoday.ir/hy/news/world-i71157-Հետաձգվել_է_Թուրքիայի_նախագահի_այցը_Ադրբեջան
Հետաձգվել է Թուրքիայի նախագահի այցը Ադրբեջան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 01, 2017 13:25 Asia/Tehran
  • Հետաձգվել է Թուրքիայի նախագահի այցը Ադրբեջան

Հետաձգվել է Թուրքիայի նախագահի այցը Ադրբեջան:

«Արան նյուզ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Բաքվում Թուրքիայի դեսպան Էրքան Ուզորալն ասել է.«Անհայտ ժամկետով հետաձգվում է սեպտեմբերի 10-ին և 11-ին, Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության գերագույն խորհրդի 6-րդ նիստին մասնակցելու նպատակով Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի այցը Բաքու»:

Թուրքիայի դեսպանը նշել է, որ սեպտեմբերի 6-ին, Բաքվում կայանալու է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը: