Մերկելը քննադատել է Թուրքիայում գերմանացիների ձերբակալությունը
Սեպտեմբեր 03, 2017 08:58 Asia/Tehran
Թուրքիայի «Հուրրիեթ» օրաթերթի կայքի հաղորդմամբ, շաբաթ օրը նշելով, որ Թուրքիայի ձերբակալվել են Անթալիայի օդանավակայանում Գերմանիայի երկու քաղաքացիներ , Անգելա Մերկելն ասել է.«Նման քայլերն անօրինական են»:
Գերմանիայի կանցլերի հավաստմամբ, նման իրավիճակներում չի կարող խոսք լինել Եվրամիության և Թուրքիայի միջև Մաքսային միասնականության զարգացման մասին:
Թուրքիայում Գերմանիայի երկու քաղաքացիների ձերբակալությունից հետո, Մարթին Շուլցն ասել է.«Բեռլինը շուտով հասնելու է Թուրքիայի դեմ քայլերի գործադրմանը»:
Գերմանիայի ԱԳ նախարարությունը մի հաղորդագրություն տարածելով, հայտարարել է, որ օգոստոսի 31-ին Անտալիայի օդանավակայանում Գերմանիայի երկու քաղաքացիները ձերբակալվել են քաղաքական պատճառաբանությամբ:
Պիտակ