Ադրբեջանը հայց է ներկայացրել «France 2» հեռուստաալիքի դեմ
Ադրբեջանը դատական հայց է ներկայացրել «France 2» պետական հեռուստաալիքի դեմ, այդ երկիրը «բռնապետություն» անվանելու համար:
Ինչպես հաղորդում է «Ֆրանս Պրես» լրատվական գործակալությունը, Ադրբեջանը երկուշաբթի օրը հայց է ներկայացրել France 2 հեռուստաալիքի ու նրա լրագրողի դեմ, որոնք Ադրբեջանն անվանել են բռնապետություն:
2015 թվականի սեպտեմբերին «France 2» հեռուստաալիքը մի հաղորդում է հեռարձակել, որում լրագրող Էլիզ Լյուսեն հաղորդման հենց սկզբից Ադրբեջանը ներկայացրել է, որպես ամենադաժան բռնապետություններից մեկն աշխարհում:
«France 2» հեռուստաալիքը հիմնադրվել է 1963 թվականի դեկտեմբերին: Այն համարվում է Ֆրանսիայի ազգային հեռուստատեսության ցանցի (France Télévisions Ֆրանսիայի հեռուստատեսություն) խոշորագույն ալիքը: Դա այն դեպքում երբ Ադրբեջանը հասարակական կազմակերպությունների կողմից հաճախ մեղադրվում է մարդու իրավունքները խախտելու մեջ: