Ռուսաստանում մեկնարկել է «Միջուկային վահան» զորավարժությունը
Ռուսաստանի «Միջուկային վահան» անվանումով բալիստիկ հրթիռների համակարգերի զորավարժությունը մեկնարկել է այդ երկրի 20 շրջաններում:
Ինչպես հաղորդում է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությունը, զորավարժության շրջանակում այսօրվանից ողջ Ռուսաստանը վերազինվելու է ռուսական նոր սերնդի «Յարս», «Տոպոլ-Մ» հրթիռային համակարգերով:
Ըստ հաղորդման՝ ռազմավարական նշանակության այդ հրթիռային համակարգերը ռուսական միջամայրցամաքային բալիստիկ հրթիռների նոր սերնդից են, որոնց հեռահարությունը հասնում է 11 հազար կիլոմետրի:
Այդ հրթիռային համակարգերի տեղակայման նպատակը ՆԱՏՕ-ի ուժերի կողմից ՌԴ-ի դեմ հավանական գրոհին դիմակայելու պատրաստվածությունն է հայտարարվել:
ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ի գլխավորությամբ վերջին տարիների ընթացքում արևելյան Եվրոպայում ՌԴ-ի հետ սահմանին իր ռազմական կարողությունն մեծացրել է,ինչին արձագանքել է Մոսկվան: