Թուրքիան թույլ չի տալիս Գերմանիային հյուպատոսական աջակցություն տրամադրել կալանավորված գերմանացուն. Մամուլ
https://parstoday.ir/hy/news/world-i71473-Թուրքիան_թույլ_չի_տալիս_Գերմանիային_հյուպատոսական_աջակցություն_տրամադրել_կալանավորված_գերմանացուն._Մամուլ
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Թուրքիան թույլ չի տալիս հյուպատոսական աջակցություն ցուցաբերել այդ երկրում կալանավորված Գերմանիայի քաղաքացուն: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 07, 2017 12:25 Asia/Tehran
  • Թուրքիան թույլ չի տալիս Գերմանիային հյուպատոսական աջակցություն տրամադրել կալանավորված գերմանացուն. Մամուլ

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Թուրքիան թույլ չի տալիս հյուպատոսական աջակցություն ցուցաբերել այդ երկրում կալանավորված Գերմանիայի քաղաքացուն: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:

Գերմանիայի ԱԳՆ խոսնակը հայտնել է, որ չնայած իրենց կողմից գործադրվող մեծ ջանքերին, թուրքական կողմը թույլտվություն չի տրամադրում գերմանացուն օգնելու համար: Խոսնակը հայտնել է, որ քաղաքացին Թուրքիայում կալանքի տա է գտնվում հունիսի 21-ից, սակայն չի մանրամասնել, թե ինչ պատճառով:

Գերմանիայի ԱԳՆ տվյալներով՝ Թուրքիայի բանտերում այս պահին գտնվում են Գերմանիայի 54 քաղաքացի: Նրանցից 11-ը կալանավորված են քաղաքական դրդապատճառներով:

 

Zham.am