Փարիզում պայթուցիկներ պատրաստելու ընդհատակյա լաբորատորիա է հայտնաբերվել
https://parstoday.ir/hy/news/world-i71561-Փարիզում_պայթուցիկներ_պատրաստելու_ընդհատակյա_լաբորատորիա_է_հայտնաբերվել
Փարիզի արվարձանում հայտնաբերել են պայթուցիկներ արտադրելու ընդհատակյա լաբորատորիա: Այս մասին հայտնում է «Россия 24» հեռուստաընկերությունը՝ հղում տալով «Le Parisien»-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 08, 2017 12:18 Asia/Tehran
  • Փարիզում պայթուցիկներ պատրաստելու ընդհատակյա լաբորատորիա է հայտնաբերվել

Փարիզի արվարձանում հայտնաբերել են պայթուցիկներ արտադրելու ընդհատակյա լաբորատորիա: Այս մասին հայտնում է «Россия 24» հեռուստաընկերությունը՝ հղում տալով «Le Parisien»-ին:

Խուզարկության ժամաակ բերման են ենթարկել երկու մարդու, ովքեր ենթադրաբար մասնակցում են ինքնաշեն ռումբերի պատրաստման գործընթացին:

Ոստիկանության աշխատակիցները գտել են գազի բալոններ, լարեր և «Սատանայի մայր» անունով հայտնի նյութով շշեր: Մասնագետների խոսքով՝ դրա հիման վրա շատ հեշտ է ռումբ պատրաստելը, և դրա համար այն այժմ ամենահայտնի զենքն է ահաբեկիչների շրջանում: Հենց այս նյութի օգնությամբ են իրագործվել Բրյուսելի և Փարիզի ահաբեկչությունները:

operativ.am/