Թուրքիան քննադատել է Եվրամիությանը
Եվրամիության հարցերով Թուրքիայի նախարար Օմար Չելիքը քննադատել է Թուրքիայի Եվրամությանը անդամակցության բանակցությունների ընթացքը:
Reuters-ի հաղորդման համաձայն՝ Եվրամիության հարցերով Թուրքիայի նախարար Օմար Չելիքն ասել է. «Թուրքիան չի ընդունում Եվրամությանը Թուրքիայի անդամակցության կապակցությամբ ընթացող բանակցություններում Եվրամության կողմից որդեգրած ձգձգելու քաղաքականությունը»:
Նա հավելել է.-«Թուրքիան կարևորում է Եվրամության գերագուն ղեկավարների կամքի դրսևորումը և նրանց որոշումների համաձայն Անկարան կճշտի իր քաղաքականությունը»:
Հատկանշական է, որ անցած շաբաթ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տեղեկացրել էր, որ Բեռլինը որոշում է ընդունել Եվրամությանը Թուրքիայի անդամակցության կապակցությամբ բանակցությունների դադարեցման շուրջ խորհրդակցել եվրոպական երկրների հետ: