Թուրքիան քննադատել է Եվրամիությանը
https://parstoday.ir/hy/news/world-i71585-Թուրքիան_քննադատել_է_Եվրամիությանը
Եվրամիության հարցերով Թուրքիայի նախարար Օմար Չելիքը քննադատել է Թուրքիայի Եվրամությանը անդամակցության բանակցությունների ընթացքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 08, 2017 13:51 Asia/Tehran
  • Թուրքիան քննադատել է Եվրամիությանը

Եվրամիության հարցերով Թուրքիայի նախարար Օմար Չելիքը քննադատել է Թուրքիայի Եվրամությանը անդամակցության բանակցությունների ընթացքը:

Reuters-ի հաղորդման համաձայն՝ Եվրամիության հարցերով Թուրքիայի նախարար Օմար Չելիքն ասել է. «Թուրքիան չի ընդունում   Եվրամությանը Թուրքիայի անդամակցության կապակցությամբ ընթացող բանակցություններում Եվրամության կողմից որդեգրած  ձգձգելու քաղաքականությունը»:

Նա հավելել է.-«Թուրքիան կարևորում է Եվրամության գերագուն ղեկավարների կամքի դրսևորումը և նրանց որոշումների համաձայն Անկարան կճշտի իր քաղաքականությունը»:

Հատկանշական է, որ անցած շաբաթ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տեղեկացրել էր, որ Բեռլինը որոշում է ընդունել Եվրամությանը  Թուրքիայի անդամակցության կապակցությամբ բանակցությունների դադարեցման շուրջ խորհրդակցել եվրոպական երկրների հետ: