Թուրքիայի խորհրդարանի մոտակայքում փոխհրաձգություն է տեղի ունեցել
Սեպտեմբեր 10, 2017 08:07 Asia/Tehran
Թուրքիայի ազգային մեծ ժողովի մոտակայքում գտնվող ակումբներից մեկի տարածքում փոխհրաձգություն է տեղի ունեցել:
Այս մասին գրում են թուրքական զանգվածային լրատվական միջոցները: Հաղորդվում է, որ փոխհրաձգությունը գրանցվել է ակումբի երկու հաճախորդների միջև: Կրակողները դեպքի վայրից փախուստի են դիմել: Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ: Փոխհրաձգություն իրականացրած անձանց գտնելու ուղղությամբ աշխատանք է տարվում: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ankakh.com
Պիտակ