ԵՄ-ն քննադատեց Թրամփի տնտեսական քաղաքականությունները
ԵՄ տնտեսության ու ֆինանսների հարցերով կոմիտեն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի վարած քաղաքականությունները սպառնալիք են համաշխարհային տնտեսության համար:
«Շպիգել» գերմանական պարբերականի հաղորդման համաձայն` ԵՄ տնտեսության ու ֆինանսների հարցերով կոմիտեն քննադատելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարած տնտեսական քաղաքականություններն, իր մտահոգությունն է հայտնել այն կապակցությամբ, որ ներքին արդյունաբերությունն ու արտադրանքները հովանավորելու նրա քաղաքականությունը կարող է սպառնալիք համարվել համաշխարհային տնտեսության համար:
ԵՄ տնտեսության ու ֆինանսների հարցերով կոմիտեն նշել է, որ նման քաղաքականությունը կարող է շատ ավելի կործանիչ լինել նրանից ինչ ենթադրվում է:
Արժույթի միջազգային հիմնադրամն էլ ավելի վաղ Գերմանիայի Համբուրգում գումարված G20-ի գագաթնաժողում քննադատել էր Դոնալդ Թրամփի տնտեսական քաղաքականությունները:
Անցած ութ ամիսների ընթացքում որդեգրված քաղաքականությունները վկայում են, որ միջազգային համաձայնագրերն ու պայմանագրերը և համաշխարհային տնտեսությունը որևէ արժեք չեն ներկայացնում Թրամփի գլխավորած ԱՄՆ-ի համար: