ԵՄ-ն քննադատեց Թրամփի տնտեսական քաղաքականությունները
https://parstoday.ir/hy/news/world-i71763-ԵՄ_ն_քննադատեց_Թրամփի_տնտեսական_քաղաքականությունները
ԵՄ տնտեսության ու ֆինանսների հարցերով կոմիտեն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի վարած քաղաքականությունները սպառնալիք են համաշխարհային տնտեսության համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 11, 2017 03:02 Asia/Tehran
  • ԵՄ-ն քննադատեց Թրամփի տնտեսական քաղաքականությունները

ԵՄ տնտեսության ու ֆինանսների հարցերով կոմիտեն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի վարած քաղաքականությունները սպառնալիք են համաշխարհային տնտեսության համար:

«Շպիգել» գերմանական պարբերականի հաղորդման համաձայն` ԵՄ տնտեսության ու ֆինանսների հարցերով կոմիտեն քննադատելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարած տնտեսական քաղաքականություններն, իր մտահոգությունն է հայտնել այն կապակցությամբ, որ ներքին արդյունաբերությունն ու արտադրանքները հովանավորելու  նրա քաղաքականությունը կարող է սպառնալիք համարվել համաշխարհային տնտեսության համար:

ԵՄ տնտեսության ու ֆինանսների հարցերով կոմիտեն  նշել է, որ նման քաղաքականությունը կարող է շատ ավելի կործանիչ լինել նրանից ինչ ենթադրվում է:

Արժույթի միջազգային հիմնադրամն էլ ավելի վաղ Գերմանիայի Համբուրգում գումարված G20-ի գագաթնաժողում քննադատել էր Դոնալդ Թրամփի տնտեսական քաղաքականությունները:

Անցած ութ ամիսների ընթացքում որդեգրված քաղաքականությունները վկայում են, որ միջազգային համաձայնագրերն ու պայմանագրերը և համաշխարհային տնտեսությունը որևէ արժեք չեն ներկայացնում Թրամփի գլխավորած ԱՄՆ-ի համար: