Գերմանիան դադարեցրել է զենքի վաճառքը Թուրքիային
https://parstoday.ir/hy/news/world-i71837-Գերմանիան_դադարեցրել_է_զենքի_վաճառքը_Թուրքիային
Ստամբուլում գերմանացի զույգին ձերբակալելու դեպքի պատճառով, Գերմանիան դադարեցրել է զենքի վաճառքը Թուրքիային:
(last modified 2026-05-10T14:28:54+00:00 )
Սեպտեմբեր 12, 2017 07:45 Asia/Tehran
  • Գերմանիան դադարեցրել է զենքի վաճառքը Թուրքիային

Ստամբուլում գերմանացի զույգին ձերբակալելու դեպքի պատճառով, Գերմանիան դադարեցրել է զենքի վաճառքը Թուրքիային:

«Հուրրիեթ» օրաթերթի կայքի տեղեկացմամբ, Ստամբուլում գերմանացի զույգի ձերբակալությունից մեկ շաբաթ անց, Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցվել է զենքի վաճառքը Թուրքիային:

Անդրադառնալով Անկարայի կողմից մարդու իրավունքների խախտմանը, Գաբրիելը նշել է, որ զենքի գնման մասին Թուրքիայի դիմումները բերվել են սպասման ռեժիմի:

ՆԱՏՕ-ի դաշնակից այս երկու պետությունների հարաբերություններում մշտապես լարվածություն է տիրել, սակայն վերջին մեկ տարում երկու երկրների ղեկավարների միջև տեղի ունեցած բանավեճերից հետո այդ լարվածությունը նոր փուլ է թևակոխել:

Անկարան բազմիցս Բեռլինին մեղադրել է նացիստական գաղափաներ դրսևորելու, Թուրքիայի թշնամիներին  և ահաբեկչական խմբերին հովանավորելու մեջ: Բեռլինն Անկարային մեղադրում է նաև մարդու իրավունքների ոտնահարման և Եվրամիության չափանիշներից հեռու լինելու մեջ, սպառնալով, որ դադարեցնելու է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցելու բանակցությունների գործընթացը և տնտեսական պատժամիջոցներ է կիրառելու այդ երկրի դեմ: