Էրդողանը անդրադարձել է Ռուսաստանից S-400 համակարգեր գնելու թեմային
https://parstoday.ir/hy/news/world-i71879-Էրդողանը_անդրադարձել_է_Ռուսաստանից_s_400_համակարգեր_գնելու_թեմային
Ղազախստան կատարած այցից վերադառնալիս՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում պատասխանել է ռուսական S-400 հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգերի գնման վերաբերյալ հարցերին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 12, 2017 15:31 Asia/Tehran
  • Էրդողանը անդրադարձել է Ռուսաստանից S-400 համակարգեր գնելու թեմային

Ղազախստան կատարած այցից վերադառնալիս՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում պատասխանել է ռուսական S-400 հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգերի գնման վերաբերյալ հարցերին:

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Sozcu» կայքը, Էրդողանը վերահաստատել է նշյալ ՀՕՊ համակարգերի գնման շուրջ ռուսական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը և նշել, որ արդեն կատարվել է կանխավճարը:
«Պայմանագիրը կնքվել է մեր գործընկերների հետ, իսկ մնացածը արդեն ընթացքային փուլում է»,- պարզաբանել է Էրդողանը:
Ռուսաստանից ևս Էրդողանի պարզաբանումը հաստատող հայտարարություն է հնչել. ՌԴ նախագահի ռազմատեխնիկական հարցերով խորհրդական Ալեքսանդր Կոժինը նշել է, որ Թուրքիայի հետ կնքված S-400 համակարգերի վաճառքի պայմանագիրը իրագործվելու է: Միևնույն ժամանակ հավելել է, որ Թուրքիայի հետ նման գործարքը լիովին բխում է Ռուսաստանի շահերից և այդ իմաստով հասկանալի են արևմտյան որոշ երկրների քննադատական ռեակցիաները:

zham.am/