Ֆրանսիայի նախկին ԱԳՆ.«Փարիզը կաջակցի ՀԳՀԾ-ին»
https://parstoday.ir/hy/news/world-i71891-Ֆրանսիայի_նախկին_ԱԳՆ._Փարիզը_կաջակցի_ՀԳՀԾ_ին
Ֆրանսիայի նախկին Արտգործնախարարը կարևորել է Փարիզի կողմից Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին ցուցաբերվող աջակցությունը:«Բազում նախադրյալներ կան Ֆրանսիա-Իրան հարաբերությունների զարգացման համար», ասել է նա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 12, 2017 16:13 Asia/Tehran
  • Ֆրանսիայի նախկին ԱԳՆ.«Փարիզը կաջակցի ՀԳՀԾ-ին»

Ֆրանսիայի նախկին Արտգործնախարարը կարևորել է Փարիզի կողմից Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին ցուցաբերվող աջակցությունը:«Բազում նախադրյալներ կան Ֆրանսիա-Իրան հարաբերությունների զարգացման համար», ասել է նա:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը,  Ֆրանսիայի ԱԳ նախկին նախարար Յուբեր Վեդրինը սեպտեմբերի 12-ին Թեհրանում  հանդիպել է միջազգային հարցերով Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթիին: 

Նշելով, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը մեծ նշանակություն ունի, Յուբեր Վեդրինը հավելել է.«Ամերիկացիները փորձում են հարցականի տակ դնել այս միջազգային համաձայնությունը»:

Իրան-Վեցյակ միջուկային համաձայնությունն ուժի մեջ է մտել 2016 թվականի հունվարին, սակայն ԱՄՆ կառավարությունը մշտապես խախտումներ է թույլ տալիս:

Հանդիպման ժամանակ, նշելով ,որ Իրան-Ֆրանսիա հարաբերությունները մշտապես դրական են եղել , Ալի Աքբար Վելայաթին ասել է.«Երկու երկրի ժողովուրդները ցանկանում են ընդլայնել Իրան-Ֆրանսիա հարաբերությունները»: