Եվրամիությունը կաջակցի ՀԳՀԾ-ի իրագործմանը
https://parstoday.ir/hy/news/world-i71955-Եվրամիությունը_կաջակցի_ՀԳՀԾ_ի_իրագործմանը
Եվրամիությունն իր աջակցությունն է հայտնել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի ամբողջական իրագործման կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 13, 2017 13:59 Asia/Tehran
  • Եվրամիությունը կաջակցի  ՀԳՀԾ-ի  իրագործմանը

Եվրամիությունն իր աջակցությունն է հայտնել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի ամբողջական իրագործման կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Եվրամիությունը ՄԱԳԱՏԷ-ի վճռադատ խորհրդի նիստում հրապարակել է հաղորդագրություն, որում ընդգծել է ԵՄ-ի կողմից Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի իրագործմանը ցուցաբերվող աջակցության անհրաժեշտությունը»:

«Եվրամիությունը հանձնառու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հաստատված  համաձայնություն՝ ՀԳՀԾ-ի ամբողջական իրագործման հարցում», ասված է հաղորդագրության մեջ:

ՄԱԳԱՏԷ-ի Վճռադատ խորհրդի սեզոնային նիստի երրորդ օրը , քննարկվել է Իրանի վերաբերյալ գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի վերջին զեկույցը:

Բրիտանիայի Լորդերի պալատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Դևիդ Հաուելը  մի նամակ հղելով այդ երկրի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնին, Լոնդոնի հստակ աջակցությունն է պահանջել Իրան-Վեցյակ միջուկային համաձայնության նկատմամբ: