Բողոքի ակցիա Սիոնիստական ռեժիմի վարչապետի Արգենտինա կատարած այցի դեմ
Արգենտինայի հազարավոր քաղաքացիներ բողոքի ցույցեր են անցկացրել Սիոնիստական ռեժիմի վարչապետի այդ երկիր կատարած այցի դեմ:
Al Mayadeen հեռուստաալիքի հաղորդման համաձայն՝ Բուենոս Այրեսում հազարավոր քաղաքացիներ երեքշաբթի օրը ցույցեր են իրականացրել Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Արգենտինա կատարած այցի դեմ:
Ցուցարարները դատապարտել են Նեթանյահուի այցը և կարգախոսներ են վանկարկել նրա դեմ:
Մարդու իրավունքների ակտիվիստները, մուսուլմանների միությունները և Պաղեստինի հովանավորները Բուենոս Այրեսում ցույցեր անցկացնելով հակասիոնիստական կարգախոսներ են վանկարկել:
Լատինամերիկյան երեք երկրներ (Կոլումբիա, Մեքսիկա եւ Արգենտինա) շրջագայության շրջանակում Սիոնիստական ռեժիմի վարչապետը երկուշաբթի օրը ժամանել է Արգենտինա: