Բողոքի ակցիա Սիոնիստական ռեժիմի վարչապետի Արգենտինա կատարած այցի դեմ
(last modified Wed, 13 Sep 2017 14:29:38 GMT )
Սեպտեմբեր 13, 2017 18:59 Asia/Tehran
  • Բողոքի ակցիա Սիոնիստական ռեժիմի վարչապետի Արգենտինա կատարած այցի դեմ

Արգենտինայի հազարավոր քաղաքացիներ բողոքի ցույցեր են անցկացրել Սիոնիստական ռեժիմի վարչապետի այդ երկիր կատարած այցի դեմ:

Al Mayadeen հեռուստաալիքի հաղորդման համաձայն՝ Բուենոս Այրեսում հազարավոր քաղաքացիներ երեքշաբթի օրը ցույցեր են իրականացրել Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Արգենտինա կատարած այցի դեմ:

Ցուցարարները դատապարտել են Նեթանյահուի այցը և կարգախոսներ են վանկարկել նրա դեմ:

Մարդու իրավունքների ակտիվիստները, մուսուլմանների միությունները և Պաղեստինի հովանավորները Բուենոս Այրեսում ցույցեր անցկացնելով հակասիոնիստական կարգախոսներ են վանկարկել: 

Լատինամերիկյան երեք երկրներ (Կոլումբիա, Մեքսիկա եւ Արգենտինա) շրջագայության շրջանակում Սիոնիստական ռեժիմի վարչապետը  երկուշաբթի օրը ժամանել է Արգենտինա: