Թերեզա Մեյը կխոսի ԵՄ-ից դուրս գալու գործընթացի մասին
https://parstoday.ir/hy/news/world-i72019-Թերեզա_Մեյը_կխոսի_ԵՄ_ից_դուրս_գալու_գործընթացի_մասին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը սեպտեմբերի 22-ին Ֆլորենցիայում կայանալիք հանդիպման ժամանակ կխոսի Եվրամիությունից դուրս գալու գործընթացի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 14, 2017 11:57 Asia/Tehran
  • Թերեզա Մեյը կխոսի ԵՄ-ից դուրս գալու գործընթացի մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը սեպտեմբերի 22-ին Ֆլորենցիայում կայանալիք հանդիպման ժամանակ կխոսի Եվրամիությունից դուրս գալու գործընթացի մասին:

 

Վկայակոչելով Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնական ներկայացուցչին՝ Guardian-ը հայտնում է, որ Մեյն իր ելույթում կշեշտի եվրոպական դաշինքից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո Եվրամիության հետ խորը եւ հատուկ համագործակցության հասնելու կառավարության ձգտումը:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել էր, որ միությունից Միացյալ Թագավորության դուրս գալու պայմանների շուրջ Բրիտանիայի եւ ԵՄ-ի միջեւ բանակցությունների հաջորդ ռաունդը կսկսվի սեպտեմբերի 25-ին: Brexit-ի պայմանների վերաբերյալ տեխնիկական բանակցությունների երրորդ ռաունդը տեղի էր ունեցել սեպտեմբերի սկզբին, որի ընթացքում առաջընթաց չի գրանցվել:

hartak.am/