Զինված հարձակումը ԿԺԴՀ-ի վրա անօգուտ է. Մոգերինի
Սեպտեմբեր 14, 2017 12:24 Asia/Tehran
Զինված հարձակումը ԿԺԴՀ-ի վրա անօգուտ է և հղի անկանխատեսելի հետևանքներով, երեքշաբթի հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա մոգերինին: «Այդ ճգնաժամը ռազմական լուծում չունի:
Հարձակումը Հյուսիսյին Կորեայի վրա անօգուտ է և վնասաբեր: Դա գործի կդնի լայնամասշտաբ հակամարտության զսպանակը: Հետևանքները կլինեն միանգամայն անկանխատեսելի և Հյուսիսային Կորեայի, տարածաշրջանի բնակչության և ողջ աշխարհի համար դրամատիկ»,- ասել է Մոգերինին Ստարասբուրգում՝ Եվրախորհրդարանի հարցուպատասխանի ժամանակ Մոգերինիի խոսքով՝ Եվրամիությունը շարունակում է քննարկել ԿԺԴՀ-ի դեմ սեփական պատժամիջոցները, որոնք այդ երկրի ղեկավարությանը կդրդեն քաղաքական երկխոսության՝ միջուկային խնդիրների լուծման նպատակով:
Պիտակ