Եվրոպացի օրենսդիրները պահանջում են դադարեցնել Մյանմայի ռոհինգյա մուսուլմանների դեմ իրականացվող ոճրագործությունները
https://parstoday.ir/hy/news/world-i72059-Եվրոպացի_օրենսդիրները_պահանջում_են_դադարեցնել_Մյանմայի_ռոհինգյա_մուսուլմանների_դեմ_իրականացվող_ոճրագործությունները
Հինգշաբթի օրը Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ հրապարակել են հաղորդագրություն, որում Մյանմայի կառավարությանը կոչ են արել անհապաղ վերջ դնել ռոհինգյա մուսուլմանների սպանդին, նրանց բնակարանների հրկիզմանն ու նրանց դեմ իրականացվող ագրեսիային:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 14, 2017 14:34 Asia/Tehran
  • Եվրոպացի օրենսդիրները պահանջում են դադարեցնել Մյանմայի  ռոհինգյա մուսուլմանների դեմ իրականացվող ոճրագործությունները

Հինգշաբթի օրը Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ հրապարակել են հաղորդագրություն, որում Մյանմայի կառավարությանը կոչ են արել անհապաղ վերջ դնել ռոհինգյա մուսուլմանների սպանդին, նրանց բնակարանների հրկիզմանն ու նրանց դեմ իրականացվող ագրեսիային:

Associated Press-ի հաղորդման համաձայն` եվրոպացի օրենսդիրները նաև պահանջել են փրկարար խմբերի համար անհապաղ հնարավորություն ստեղծել ռոհինգյա տարագրյալներին օգնելու համար:

Եվրոպացի օրենսդիրները Մյանմայի ԱԳ նախարար Աուն Սան Սու Չժին  կոչ են արել դիմակայել մուսուլմանների նկատմամբ բռնություն գործադրողներին ու թշնամություն տածողներին:

«Աուն Սան Սու Չժին 1990 թվականին արժանացել է եվրոպական միության մարդու իրավունքների բարձրագույն՝ Անդրեյ Սախարովի անվան մրցանակին:Այս մրցանակը շնորհվում է նրանց, ովքեր նվիրվել են մարդու իրավունքների  ու փոքրամասնությունների պաշտպանությանը և հարգել են միջազգային օրենքները», ասված է հաղորդագրութան մեջ: