ԵՄ-ն երկարաձգել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները
Սեպտեմբեր 15, 2017 09:09 Asia/Tehran
Եվրոպական միությունը Ռուսաստանի մի շարք քաղաքացիների և իրավաբանական անձանց դեմ կես տարով անհատական պատժամիջոցները երկարաձգելու մասին վերջնական որոշում է կայացրել: Գրում է Russian.rt.com-ը:
Այդ մասին նշվել է ԵՄ-ի խորհրդի տարածած պաշտոնական հայտարարության մեջ: Հաղորդվել է, որ պատժամիջոցները գործում են 149 անձանց և 38 ընկերությունների դեմ: Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ Եվրոպական միության անդամ երկրների մշտական ներկայացուցիչները նիստի ընթացքում պայմանավորվել են կես տարով երկարաձգել Ռուսաստանի դեմ սահմանված անհատական պատժամիջոցները: Հունիսի 28-ին ԵՄ-ն պաշտոնապես երկարաձգեց Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները:
Ankakh.com
Պիտակ