Հս․ Կորեան ձգտում է ԱՄՆ հետ ուժերի հավասարակշռման հասնել
Սեպտեմբեր 16, 2017 11:36 Asia/Tehran
ԿԺԴՀ-ն ձգտում է ուժերի բալանսի հասնել ԱՄՆ հետ, որպեսզի Վաշինգտոնը հրաժարվի Կորեական թերակղզու ճգնաժամի ռազմական ճանապարհով լուծման գաղափարից։
Այդ մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Ռենհապ գործակալությանը։
Ուրբաթ օրը նա անձամբ ղեկավարել է հրթիռների փորձարկման գործընթացը, որի ժամանակ «Խվասոն-12» բալիստիկ հրթիռները թռել են Ճապոնիայի տարածքի վրայով և ընկել Խաղաղ օվկիանոսը։
armedia.am
Պիտակ