Ամերիկացի պաշտոնյան «անիմաստ» է որակել ՀԳՀԾ-ից դուրս գալը
ՀԳՀԾ-ում ԱՄՆ բանագնաց թիմի անդամն ասել է.«Նրանք, ովքեր վերջերս են մտածել միջուկային համաձայնությունը խափանելու մասին, պետք է իմաման, որ դա լինելու է ոչ-դիվանագիտական ու անիմաստ քայլ»:
ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ թվիթերյան գրառմամբ, անդրադառնալով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի մասին ԱՄՆ-ի պետայրերի վերջին հայտարարություններին, Ռիչարդ Նաֆիուն նշել է.«Ցանկացած այլ լավ համաձայնություն կարող է ունենալ թերություններ, սակայն դրանք այնքան մահաբեր չեն կարող լինել, որպեսզի արդարացնեն համաձայնությունից դուրս գալու որոշումը»:
«Վաշինգտոնը շատ փաստեր ունի ՝ վստահանալու համար, որ Իրանը չի կեղծում: Դա իրողություն է, որի կապակցությամբ խոստավոնել են նույնիսկ միջուկային գործարքի ընդդիմադիրները». հավաստել է ամերիկացի դիվանագետը:
Նաֆիուն Սպիտակ տան պետայրերին խորհուրդ է տվել հայտարարություններ անելու փոխարեն, փորձել ՀԳՀԾ-ի մյուս կողմերի հետ բանակցել, քանի որ Իրանը երբեք պատրաստ չի լինելու սպառնալիքով ու պատժամիջոցներով կրկին նստել բանակցության սեղանի շուրջ: