ՀԳՀԾ-ի լուծարումը հակասում է ԵՄ-ի շահերին
https://parstoday.ir/hy/news/world-i72217-ՀԳՀԾ_ի_լուծարումը_հակասում_է_ԵՄ_ի_շահերին
ԱՄՆ NBC News հեռուստաալիքի ինտերնետային կայքը գրել է.«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը չեղարկելու ԱՄՆ նախագահի նախաձեռնությունը լուրջ վնաս է հասցնելու իր եվրոպացի դաշնակիցներին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 16, 2017 15:06 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ի լուծարումը հակասում է ԵՄ-ի շահերին

ԱՄՆ NBC News հեռուստաալիքի ինտերնետային կայքը գրել է.«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը չեղարկելու ԱՄՆ նախագահի նախաձեռնությունը լուրջ վնաս է հասցնելու իր եվրոպացի դաշնակիցներին»:

Եվրոպական պետությունները մեծապես աջակցում են այս համաձայնությանը և եվրոպական ընկերությունները Իրանում գործունեություն են ծավալում:

Ըստ հեռուստաալիքի հաղորդման՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 72-րդ նստաշրջանին ընդառաջ  Թրամփը մտադիր է Իրանի նկատմամբ նոր քաղաքականության մասին հայտարարել և հավանաբար հոկտեմբեր ամսի զեկույցում Իրանին մեղադրել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը խախտելու մեջ:

«Բրուքինգս» կենտրոնի փորձագետ Թոմաս Ռայթը հստակեցրել է.«Եթե Թրամփը հրաժարվի ՀԳՀԾ-ից, կբախվի եվրոպացիների զայրույթին և այլևս չի կարողանա ԵՄ-ի վրա հույս դնել Իրանին բանակցության սեղանի շուրջ վերադարձնելու համար»: