Թուրքիայի ԱԳՆ-ը կանչել է Գերմանիայի դեսպանին
https://parstoday.ir/hy/news/world-i72263-Թուրքիայի_ԱԳՆ_ը_կանչել_է_Գերմանիայի_դեսպանին
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Անկարայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանին կանչել է ԱԳՆ Քյոլնում Քրդստան աշխատավորական կուսակցութայն առաջնորդ Աբդուլլահ Օջալանի կողմնակիցների ակցիայի պատճառով, հայտնում է Корреспондент-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 17, 2017 11:27 Asia/Tehran
  • Թուրքիայի ԱԳՆ-ը կանչել է Գերմանիայի դեսպանին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Անկարայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանին կանչել է ԱԳՆ Քյոլնում Քրդստան աշխատավորական կուսակցութայն առաջնորդ Աբդուլլահ Օջալանի կողմնակիցների ակցիայի պատճառով, հայտնում է Корреспондент-ը:

Թուրքական իշխանությունների համոզմամբ այդ միջոցառմանն, որի մասնակցել է մի քանի հազար քուրդ, իրականացվել է ահաբեկչության քարոզչություն:

Թուրքիան Գերմանիային մեղադրում է երկակի ստանդարտների քաղաքականության մեջ. չնայած Գերմանիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության խորհրդանիշներ արգելված են, սակայն քրդական ակցիան՝ կուսակցության խորհրդանիշներով և Օջալանի նկարներով, ոստիկանությունը չի արգելել:

Նշենք, որ Քյոլնում պարբերաբար տեղի են ունենում, ինչպես քրդերի և ալավիների, այնպես էլ նախագահ Էրդողանի կողմնակիցների ակցիաներ, որոնց ոստիկանությունը սովորաբար չի միջամտում՝ հնարավոր բախումները կանխելու համար:

armedia.am