Մոգերինի. Թուրքիան պետք է հարգի ԵՄ ժողովրդավարական արժեքները
https://parstoday.ir/hy/news/world-i7228-Մոգերինի._Թուրքիան_պետք_է_հարգի_ԵՄ_ժողովրդավարական_արժեքները
Թուրքիան, ով հավակնում է անդամակցել Եվրամիությանը, պետք է հարգի ժողովրդավարական արժեքները։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, միգրացիայի հարցերով ԵՄ-Թուրքիա արտահերթ գագաթաժողովի ժամանակ հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 08, 2016 07:04 Asia/Tehran
  • Մոգերինի. Թուրքիան պետք է հարգի ԵՄ ժողովրդավարական արժեքները

Թուրքիան, ով հավակնում է անդամակցել Եվրամիությանը, պետք է հարգի ժողովրդավարական արժեքները։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, միգրացիայի հարցերով ԵՄ-Թուրքիա արտահերթ գագաթաժողովի ժամանակ հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:

«Անհրաժեշտ է որպեսզի Թուրքիան պատասխանի ԵՄ- կոչերին՝ հարգել բարձրագույն չափանիշները, որոնք վերաբերում են օրենքի գերակայությանը, ժողովրդավարությանը, հիմնարար ազատություններին՝ սկսած խոսքի ազատությունից և ժողովների իրավունքից։

Ֆ.Մոգերինին ընդգծել է, որ ցանկացած երկիր, ով ուզում է միության անդամ դառնալ, պետք է պահպանի «ԵՄ այդ առանցքային արժեքները»:

«Ցանկացած թեկնածու երկիր պետք է հավատարիմ մնա այդ սկզբունքներին և աշխատի դրանք պահպանել»,- ասել է նա:

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը նման հայտարարություն է արել թուրքական ընդդիմադիր Zaman թերթի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված: Մարտի 5-ին ոստիկանական ուժերը ջրցան մեքենաներ ու արցունքաբեր գազ են կիրառել մի քանի հարյուր ցուցարարների դեմ, ովքեր հավաքվել էին խմբագրության շենքի մոտ այն բանից հետո, երբ թուրքական դատարանը որոշում էր ընդունել արտաքին վերահսկողություն սահմանել թերթի նկատմամբ:

panorama.am

8/3/2016