Պապուա Նոր Գվինեայի բնակիչների գենետիկայի հետազոտության արդյունքները գիտնականներին զարմացրել են
https://parstoday.ir/hy/news/world-i72305-Պապուա_Նոր_Գվինեայի_բնակիչների_գենետիկայի_հետազոտության_արդյունքները_գիտնականներին_զարմացրել_են
Սենգերի ինստիտուտի գիտնականներն իրականացրել են Պապուա Նոր Գվինեայի բնակիչների առաջին խոշորածավալ գենետիկ հետազոտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 17, 2017 17:46 Asia/Tehran
  •  Պապուա Նոր Գվինեայի բնակիչների գենետիկայի հետազոտության արդյունքները գիտնականներին զարմացրել են

Սենգերի ինստիտուտի գիտնականներն իրականացրել են Պապուա Նոր Գվինեայի բնակիչների առաջին խոշորածավալ գենետիկ հետազոտությունը:

Science-ում հրապարակված հետազոտության արդյունքների համաձայն՝ կղզու բնակչության առանձին խմբեր գենետիկ մակարդակում իրարից խիստ տարբերվում են:

«Մենք պարզել ենք, որ Նոր Գվինեա կղզում բնակվող մարդիկ վերջին 50 տարվա մեծ մասի ընթացքում զարգացել են աշխարհի մնացյալ մասից անկախ: Այս հետազոտությունը մեզ թույլ է տվել տեսնել մարդու էվոլյուցիայի այլ տարբերակ՝ եվրոպականից եւ ասիականից տարբերվող»,- նշել է հետազոտության հեղինակ Քրիս Թայլեր Սմիթը:

Գիտնականներն ուսումնասիրել են 381 մարդու, որոնք ներկայացրել են կղզում բնակվող 85 լեզվախմբեր: Գենետիկ անալիզի արդյունքները ցույց են տվել բարձրլեռնային եւ ցածրադիր վայրերի բնակիչների միջեւ կտրուկ խզում, որը սկսվել է 10-20 հազար տարի առաջ: Այս խզումն առաջացել է գրեթե այն ժամանակ, երբ բնակիչները սկսել են կղզում բույսեր մշակել, ուստի բնակչության կառուցվածքի վրա կարող էր ազդել  նեոլիթյան կենսակերպին անցումը: Դրանից բացի, Պապուա Նոր Գվինեան միաժամանակ «կամուրջ» է եղել Ասիայից Ավստրալիա միգրանտների համար, որը նպաստել է բնակչության գենետիկ բազմազանությանը:

News.am