Նոր վիրուսը կարող է 10 վարկյանում վարակել հեռախոսները Bluetooth¬ի միջոցով
https://parstoday.ir/hy/news/world-i72331-Նոր_վիրուսը_կարող_է_10_վարկյանում_վարակել_հեռախոսները_bluetooth_ի_միջոցով
«Armis Labs» ընկերության մասնագետները հայտնաբերել են նոր համակարգչային վիրուս, որն ի վիճակի է վարակել սմարթֆոններն ու այլ սարքավորումները` միացված Bluetooth¬ին:
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Սեպտեմբեր 18, 2017 04:22 Asia/Tehran
  • Նոր վիրուսը կարող է 10 վարկյանում վարակել հեռախոսները Bluetooth¬ի միջոցով

«Armis Labs» ընկերության մասնագետները հայտնաբերել են նոր համակարգչային վիրուս, որն ի վիճակի է վարակել սմարթֆոններն ու այլ սարքավորումները` միացված Bluetooth¬ին:

Հաղորդվում է, որ սարքավորումները կոտրելու նոր մեթոդը կրում է «BlueBorne» անվանումը: «Արմենպրես»­ի հաղորդմամբ, ինչպես տեղեկացնում է life.ru­ն, փորձագետները կարծում են, որ այն նույնքան վտանգավոր է, որքան WannaCry­ը, որը 1 մլրդ դոլարի վնաս հասցրեց: Աշխարհում այդ վիրուսով վարակվել էր 300 հազար համակարգիչ: Այս նոր վիրուսի վտանգավորությունը կայանում է նրանում, որ այն գործում է աննկատ: Օպերացիոն համակարգերի խոշոր արտադրողներն արդեն քայլեր են ձեռնարկում համակարգերի խոցելիությունը նվազեցնելու համար: Apple­ը հայտարարել է, որ iOS 10­ի և ավելի նոր համակարգերի համար այս վիրուսը վտանգ չի ներկայացնում, Windows­ում և Google­ում համակարգերը թարմացվում են: Վիրուսը մեծ վտանգ է ներկայացնում Linux­ի համար, քանի որ այդ հարթակում աշխատում են բազմաթիվ սարքավորումներ:

Armenpress.am