Հակառասիստական ցույցեր ԱՄՆ-ում
Սեպտեմբեր 18, 2017 07:32 Asia/Tehran
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում երրորդ անընդմեջ օրը հակառասիստական ցույցեր են ընթանում սևամորթին սպանած ոստիկանին անմեղ ճանաչելու` դատարանի որոշման դեմ:
Ցուցարարները կարգախոսներ վանկարկելով արդարության իրագործումն են պահանջել:
Ցուցարարները փողոց են դուրս եկել այն բանից հետո, երբ դատարանը անմեղ է ճանաչել ոստիկանության նախկին աշխատակից Ջեյսոն Սթոքլիին, ով 2011 թվականին սպանել էր սեւամորթ Էնթոնի Սմիթին:
Միսուրի նահանգում ոստիկանների կողմից սևամորթների սպանության բազմաթիվ դեպքերի պատճառով, որոշ լրատվամիջոցներ այդ նահանգը սևամորթների սպանդանոց են անվանում:
Պիտակ