Ռուսաստանը հավանաբար չի ստորագրի ՄԱԿ-ում բարեփոխումներ իրականացնելու մասին փաստաթուղթը
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ Ռուսաստանը մեծ հավանականությամբ չի ստորագրի ՄԱԿ-ում բարեփոխումներին աջակցություն հայտնող փաստաթղթի նախագիծը, որն առաջարկել է Միացյալ Նահանգները:
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը հայտնել է, որ Մոսկվան մեծ հավանականությամբ չի ստորագրի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջարկված ՄԱԿ-ում բարեփոխումներին աջակցություն հայտնող փաստատթղթի նախագիծը, քանի որ ՄԱԿ-ում բարեփոխումները պետք է իրականանան անդամ երկրների միջև բանակցության շրջանակում և այս փաստաթուղթը ներկայացվել է առանց դրա շուրջ բանակցություններ տեղի ունենալու:
Ռուս դիվանագետը նկատել է,որ փաստաթղթում ներկայացված գաղափարները առաջին հայացքից շատ գրավիչ են թվում:
Հովանավորելով միջազգային բեմում ՄԱԿ-ի դերակատարության ամրապնդումը, Վասիլի Նեբենզյան հստակեցրել է.«Կազմակերպությունը բարեփոխումների կարիք ունի ,բայց այդ բարեփոխումները չպետք է լինեն ծավալուն»: