Ռուսաստանը հավանաբար չի ստորագրի ՄԱԿ-ում բարեփոխումներ իրականացնելու մասին փաստաթուղթը
https://parstoday.ir/hy/news/world-i72361-Ռուսաստանը_հավանաբար_չի_ստորագրի_ՄԱԿ_ում_բարեփոխումներ_իրականացնելու_մասին_փաստաթուղթը
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ Ռուսաստանը մեծ հավանականությամբ չի ստորագրի ՄԱԿ-ում բարեփոխումներին աջակցություն հայտնող փաստաթղթի նախագիծը, որն առաջարկել է Միացյալ Նահանգները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 18, 2017 13:24 Asia/Tehran
  • Ռուսաստանը հավանաբար չի ստորագրի ՄԱԿ-ում բարեփոխումներ իրականացնելու մասին փաստաթուղթը

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ Ռուսաստանը մեծ հավանականությամբ չի ստորագրի ՄԱԿ-ում բարեփոխումներին աջակցություն հայտնող փաստաթղթի նախագիծը, որն առաջարկել է Միացյալ Նահանգները:

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը հայտնել է, որ Մոսկվան մեծ հավանականությամբ չի ստորագրի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջարկված ՄԱԿ-ում բարեփոխումներին աջակցություն հայտնող փաստատթղթի նախագիծը, քանի որ ՄԱԿ-ում բարեփոխումները պետք է իրականանան անդամ երկրների միջև բանակցության շրջանակում և այս փաստաթուղթը ներկայացվել է առանց դրա շուրջ բանակցություններ տեղի ունենալու:

Ռուս դիվանագետը նկատել է,որ փաստաթղթում ներկայացված գաղափարները առաջին հայացքից շատ գրավիչ են թվում:

Հովանավորելով միջազգային բեմում ՄԱԿ-ի դերակատարության ամրապնդումը, Վասիլի Նեբենզյան հստակեցրել է.«Կազմակերպությունը բարեփոխումների կարիք ունի ,բայց այդ բարեփոխումները չպետք է լինեն ծավալուն»: